Երկրաշարժ՝ Պակիստանում․ կա 23 զոհ և ավելի քան 300 տուժած (տեսանյութ)

170

Սեպտեմբերի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:01-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը` 11:01-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 33.110 և արևելյան երկայնության 73.760 աշխարհագրական կոորդինատներով (Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով 23 զոհ կա և ավելի քան 300 տուժած:

 

 

 

 

 

topnews.mediamall.am