Ջոկոնդայի ժպիտի առեղծվածը գիտնականները լուծել են` Դա Վինչիի մեկ այլ առեղծվածային ժպիտի միջոցով. (լուսանկարներ)

419

Գիտնականները թերևս լուծել են Մոնա Լիզայի ժպիտի առեղծվածը` մեկ այլ ժպիտի միջոցով, որ պատկերել է նույն Լեոնարդո Դա Վինչին:

Vision Research հանդեսում հրապարակված հետազոտության հիման վրա The Independent-ը հայտնում է, որ արվեստի պատմության ամենահայտնի առեղծվածներից մեկը կարելի է տեխնիկապես լուծված համարել:

Ըստ այդմ` Ջոկոնդայի ժպիտի տեխնիկան Դա Վինչին կիրառած է եղել իր ավելի վաղ մի աշխատանքում` La Bella Principessa-ում: Դրանում պատկերված է Միլանի դքսի 13-ամյա դուստրը` Բիանկա Սֆորցան: Այս աշխատանքի պատկանելությունը Դա Վինչիի վրձնին հաստատված է համարվում:

Նոր ծավալուն հետազոտությունը պնդում է, թե «անորսալի ժպիտի» էֆֆեկտին Դա Վինչին հասել է գույների ու ստվերների բարդ կոմբինացիաների միջոցով: Գիտնականները էլ ավելի հետաքրքրական են համարել այն, որ փաստորեն «նմանատիպ պատրանքն առկա է Մոնա Լիզայից առաջ ստեղծված կտավում»:

Ի դեպ, գիտնականները պնդում են, որ ժպիտը երկու աշխատանքներում ակնհայտ է թվում միայն հեռվից և կոնկրետ «մշուշոտության» դեպքում, որում կարող է դիտողին երևալ աշխատանքը:

tert.am