Լենինը երկվորյակ եղբայր է ունեցել. ինչպե՞ս է դասավորվել նրա ճակատագիրն, ու ինչո՞ւ նրա մասին ոչ ոք չի իմացել

573

ԽՍՀՄ-ում ծնված յուրաքանչյուր մարդ գիտի, որ 1870թ.-ի ապրիլի 22-ին ծնվեց ապագա ԽՍՀՄ առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Սակայն վերջին տարիներին սենսացիոն լուրեր տարածվեցին, որ ընտանիքում մեկի փոխարեն ծնվել է երկու տղա՝ երկվորյակ՝ Վոլոդյան և Սերյոժան, ում ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին։

Լենինի կյանքի մասին, մեծ հաշվով, բավականին շատ տեղեկություններ կան, սակայն ինչպե՞ս դասավորվեց նրա եղբոր ճակատագիրը։ Ըստ վարկածի, որում վստահեցվում է, որ Լենինը երկվորյակ եղբայր է ունեցել, նշվում է, որ 1986 թ.-ին Լենինի եղբայրը լքեց իր բնակավայրն ու տեղափոխվեց այլ շրջան, որտեղ ամուսնացավ Զուխրա անունով աղջկա հետ։ Նրա հարազատներից և ոչ ոք չկարողացավ մասնակցել նրա հարսանիքին, այդ թվում՝ նաև եղբայրը։

Սերգեյ Իլյիչ Ուլյանովը հավատարիմ բուսակեր էր, դրա համար նա կարողացավ ապրել երկար ու ձիգ տարիներ։ Նա իր մահկանացուն կնքեց 95 տարեկան հասակում, սակայն մինչ այդ հասցրեց իր կյանքում բազմաթիվ այլ նախաձեռնություններով զբաղվել։

Ի տարբերություն եղբոր՝ Սերգեյն ամեն ինչ անում էր քաղաքականությունից հեռու մնալու համար։ Նա հիմնականում զբաղվում էր առևտրով և դրա շնորհիվ բավականին լավ վաստակում էր։ Սակայն իր եղբոր մահից հետո Սերգեյը վստահ էր, որ նոր առաջնորդ Ստալինը ներքին ռեպրեսիաներ է սկսելու, որի արդյունքում նրա կյանքին ևս վտանգ է սպառնալու։

Հայտնի առաջնորդի անհայտ եղբայրը տեղափոխվեց Լիտվա, հետո՝ Շվեյցարիա, եղավ նաև Մեքսիկայում։ Նա փորձում էր զբաղվել գրական գործունեությամբ, ինչը նրա մոտ շատ լավ ստացվեց։ Սերգեյի գրքերը սկսեցին ակտիվ վաճառվել։ Ասում են, որ անգամ Ֆիդել Կաստրոն անձամբ նրան հրավիրեց Կուբա՝ գրքի շնորհանդես կազմակերպելու։

Նրա վերջին հանգրվանը դարձավ հենց Կուբան։ Սերգեյը Կուբայում կնքեց իր մահկանացուն՝ այդպես էլ անհայտ մնալով ԽՍՀՄ ժողովրդին։ Սակայն ինչո՞ւ հայտնի առաջնորդի եղբոր մասին այդպես էլ ոչ տեղեկություն չտարածվեց։ Նշվում է, որ Ստալինն ամեն ինչ արեց երկվորյակ եղբոր մասին ինֆորմացիան թաքցնելու համար։

Միայն տարիներ անց պատահաբար Ուլյանովների արխիվը փորփրելուց հետո մի լուսանկար ընկավ հետազոտողների ձեռքում, որտեղ պատկերված էին երկու ամբողջովին իրար նման եղբայրներ, ովքեր ոչնչով միմյանցից չէին տարբերվում։

Հենց այս լուսանկարից էլ տարածվեցին Լենինի երկվորյակ եղբոր մասին լուրերն, ու պարզ դարձավ նրա կյանքի պատմությունը։ Ամբողջ ինֆորմացիան տարածելուց հետո անգամ երկվորյակ եղբոր մասին լուրերը ոչ ոք չի կարողանում ո՛չ ժխտել, ոչ էլ ամբողջովին հաստատել, սակայն աղբյուրները նշում են, որ մինչև իր կյանքի վերջին րոպեն Լենինը կապ էր պահում իր եղբոր հետ ու նրա հետ խորհրդակցում ամենակարևոր պահերին։

blognews.am