«Ակնհայտ է, որ ագրեսիվ արշավն Անդրանիկ Քոչարյանի դեմ, քաղաքական նպատակ է հետապնդում». Ժ. Ալեքսանյան

302
«Ակնհայտ է, որ ագրեսիվ արշավն Անդրանիկ Քոչարյանի դեմ, քաղաքական նպատակ է հետապնդում». Ժ. Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ ագրեսիվ արշավը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դեմ քաղաքական նպատակ է հետապնդում: Նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խիստ վիրավորված կեցվածքը մոռացության է մատնվել և նրան աջակցող անձինք, որոնց քաղաքական դիրքորոշումը հայտնի է, անցել են այլ դաշտ: Վիրավորվածի կեցվածքով հանդես գալու փոխարեն արժեր, որ նախկին տիկին նախարարը հետամուտ լիներ իր խոսքին և փաստերով հանդես գար:

 

 

 

Իսկ հիմա նրանք առիթն օգտագործելով՝ թիրախավորում են Անդրանիկ Քոչարյանին՝ փորձելով վարկաբեկել նրան: Նրանցից մեկն անգամ առաջարկել է հեռացնել նրան ԱԺ-ից: Վերջիններիս նպատակները հեռահար են…Անդրանիկ Քոչարյանի գործունեությունը հրապարակային է և հենց այս պահին նա շատ կարևոր դերակատարում ունի ոչ միայն մարտի 1-ի գործով, այլև գլխավորում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը»:

mamul.am