Երկու երեխաների մայրը դիետիկ կոլայի պատճառով հայտնվել է կոմայի մեջ

296

Մեծ Բրիտանիայում երկու երեխաների մայր Էլիզաբեթ Պերկինսը երեք օր գտնվել է կոմայի մեջ՝ դիետիկ կոլայից սուր ալերգիկ ռեակցիայի պատճառով, հայտնում է Daily Mirror-ը:

 

 

 

Հայտնի է, որ կինը և նրա երկու որդիները սուր ալերգիա ունեն արհեստական քաղցրացուցիչից՝ ասպարտամից, որը մեծ քանակությամբ օգտագործվում է դիետիկ զովացուցիչ ըմպելիքների մեջ: Պերկինսի խոսքերով, նա «հազիվ է փրկվել մահից» Burger King ռեստորանում դիետիկ կոլայի մեկ կումից հետո: Միևնույն ժամանակ, պատվերը կատարելիս կինը շեշտել է, որ սովորական կոլա է ցանկանում, բայց նրան շաքարի փոխարինիչով ընպելիք են մատուցել:

Արդեն առաջին կումից հետո նրա մոտ գլխապտույտ է սկսել, իսկ հետո կորցրել է գիտակցությունը՝ հայտնվելով կոմայում: Այդ իրավիճակից նա դուրս է եկել միայն երեք օր անց: Նշվում է, որ Պերկինսի օրգանիզմում բացակայում են քաղցրացուցիչը տրոհող ֆերմենտները, ուստի այս ըմպելիքը նրա համար հավասարազոր էր «ակնթարթային թույնի»:

ԱՂԲՅՈՒՐ

 

 

lavinfo.com