Աղոթք առավոտյան ասելու համար

369

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, տուր իմ մողքերին թողություն,

սխալներիս ներում, մտքիս ու հոգուս խաղաղություն,

բժշկիր ինձ հպարտությունից և ամբարտավանությունից,

սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից,

նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:

Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը

և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու

սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը:

Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ: Ամեն

lavinfo.com