Հույս ունեմ, որ այդ օրը փոխեցի մի չծնված երեխայի ճակատագիր

207

.

Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ  բարում: Այսօր մեր հաճախորդներից մեկը հղի կին էր՝ մի տղամարդու ուղեկցությամբ: Նա ինձ խնդրեց իր համար կոնյակ լցնել. ես չեմ կարող վերահսկել այն, ինչ նա է անում, բայց և չէի էլ կարող գիտակցելով անել դա: Կանչեցի ուրիշ մատուցողի, ով համաձայնեց լցնել կոնյակը:

Երեկոյի ողջ ընթացքում, ամեն անգամ, երբ ես անցնում էի նրանց սեղանի կողքով, նրանք բարձրաձայն մեկնաբանում էին իմ արարքը: Վերջապես համբերությունս սպառվեց, և ես ասացի.

—Գիտեք, դուք ինքներդ եք որոշում, թե ինչ անել ձեր ապագա երեխայի հետ, դուք գիտակցված գնում եք այդ քայլին, բայց եթե ես ձեզանից կամ ձեր ամուսնուց իմ հասցեին հնչած ևս մի բառ լսեմ, ապա խմիչքը կշփեմ ձեր դեմքին: 

Իսկ սա ասում եմ միայն նրա համար, որ իմանաք. ես ամուսնալուծված եմ, կինս ինձ պիտի երեխա պարգևեր, բայց նա էլ ձեզ պես շռայլում էր ալոկոհոլը: Արդյունքում երեխաս մահացած ծնվեց: Պատճառը բարդություններն էին, որ առաջացել էին խմիչքի պատճառով:

Հանկարծ նկատեցի, որ բոլոր ներկաներն ինձ են նայում: Մի քանի հոգի մոտեցան և սեղմեցին ձեռքս: Այդ օրը մենեջերն ասաց, որ կարող եմ ավելի շուտ գնալ տուն՝ չսպասելով, որ հյուրերը հեռանան:

Հույս ունեմ, որ այդ օրը փոխեցի մի չծնված երեխայի ճակատագիր:

lavinfo.com