Վթար Արմավիրի մարզում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

503
Վթար Արմավիրի մարզում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Զոհրաբ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 34 ZC 140 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Ա-ն տեղում մահացել է։

 

mamul.am