««Անժոյի բեսեդկան» ջանք չէր խնայում ամենավերջին ստերով իշխանություններին վարկաբեկելու». Տ. Չախոյան

201
««Անժոյի բեսեդկան» ջանք չէր խնայում ամենավերջին ստերով իշխանություններին վարկաբեկելու». Տ. Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա այսպես կոչված հավկիթներով «հարձակումն» իրականում նույն լրատվամիջոցի տարիների աշխատանքի գնահատականն էր։

Այն, թե իրականում ինչ ֆորմատով և ինչ պրոպագանդանորով է աշխատել տվյալ լրատվամիջոցը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։

Իսկ հեղափոխությունից հետո այսպես կոչված «Անժոյի բեսեդկան» ջանք չէր խնայում ամենավերջին ստերով իշխանություններին վարկաբեկելու ու հակաիշխանական պրոպագանդա անելու համար։

Չնայած այս ամենի հետ դեռ կարելի էր էլի հաշտվել, եթե չլիներ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից անմիջապես հետո հրապարակված լկտի սուտը։

 

 

 

 

Տխրահռչակ «Անժոյի» բեսեդկան անգամ չսպասեց, որ մահացած ոստիկանապետի արյունը սառչի, ու վերջին սրբապիղծի նման տարածեց լկտի սուտը վերջինիս մահվան հետ կապված։

Իսկ վերջին գլուխգործոցը` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» արդեն իսկ ոչ թե իշխանության այլ պետության դեմ էր ուղղված:

Իսկ այսօր, որոշ «միամիտներ» դեռ զարմանում են տխրահռչակ «Անժոյի» բեսեդկի հանդեպ նման վերաբերմունքից…»:

mamul.am