«Էդ կարգի հակահայկական նյութեր, որ ռոբասերժական ծախուներն են տպում, մեկ էլ էդ մակարդակով Ադրբեջանի մամուլն է գրում». Լ. Ճաղարյան

257
«Էդ կարգի հակահայկական նյութեր, որ ռոբասերժական ծախուներն են տպում, մեկ էլ էդ մակարդակով Ադրբեջանի մամուլն է գրում». Լ. Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Էս «ցավողներն» ինչի՞ չէին տարուց ավելի «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակի համար էլ «ցավում»։
Տարուց ավելի է ամենալկտի մեթոդներով հալածում են էդ գրասենյակի աշխատակիցներին. բա «ցավեիք»։
Վախենում էիք՝ ձեզ է՞լ ասեն՝ «սորոսական»։ Վախենում էիք, ուրեմն վստահ եք, որ «սորոսական» լինելը հայրենիքի դավաճանություն է։ Ուրեմն գնայիք կանգնեիք էնբաների կողքն ու դուք էլ պայքարեիք դավաճանների դեմ։ Չեք գնացել, ուրեմն այդպես չեք մտածել։ Այդպես չեք մտածել, բայց չեք էլ «ցավել»։ Ձեռ չէր տալիս «ցավելը»։
Հիմա դարձաք «ցավողնե՞ր»։
 

 

 

88-ի Շարժման ժամանակ մենք Մամուլի շենքն էլ ենք շրջապատել, հեռուստառադիոպետկոմի շենքն էլ ենք շրջապատել ու ժամերով գոռացել ենք «ամոթ մամուլին»։
Լավ ենք արել։
Ճիշտ ենք արել։
Վերջ տվեք երեսպաշտությանը։
Էդ կարգի հակահայկական նյութեր, որ ռոբասերժական ծախուներն են տպում, մեկ էլ էդ մակարդակով Ադրբեջանի մամուլն է գրում։
Դրա մասին մտածեք»։

mamul.am