«Բումերանգը ետ է վերադառնում». Ստյոպա Սաֆարյան

311
«Բումերանգը ետ է վերադառնում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ուզում էի դատապարտեմ Հայելու առջև տաքարյուն երիտասարդների ակցիան /իրականում ես դեմ եմ, որ որևէ հասարակական կազմակերպության աշխատանքը խոչընդոտվի՝ լինի դա ԲՀՀ-Հայաստանի դեմ ակցիան, թե Հայելու դեմ ակցիան, բողոքի ակցիաները իմ համար իմաստավորված են իշխանության մարմինների դեմ/, մեկ էլ հիշեցի, որ Տիգրան Ուրիխանյանի Ալյանս կուսակցությունը 2016թ. դիմել էր քաղաքապետարան իմ տան դեմ ակցիա կազմակերպելու համար /հանուն արդարության ամոթանք էին տվել ու հորդորել իրենց չխայտառակեն, որովհետը հետևանքը դա էր լինելու/, ոչ մեկ չդատապարտեց: Հիշեցի, որ այս տարվա սկզբին «անհայտ անձինք» ներխուժեցին իմ շքամուտք՝ փորձեցին վիրավորող պաստառներ փակցնել, բայց հարևանների ելումուտի պատճառով չկարողանալով դա անել, փախան, ու միայն իմ ընկերներն ու համակիրները դատապարտեցին, նախկին իշխանություններից ու նրանց համհարզներից կրկին ոչ մեկ չդատապարտեց: Հետո հիշեցի, որ այս սեպտեմբերի 6-ին իմ շքամուտքում իմ վրա ավազակային հարձակում ու հեռախոսի հափշտակում տեղի ունեցավ, միայն դատապարտեցին իմ գործընկերները ու իմ սիրելի ժողովուրդը, իսկ նրանք բոլորը լուռ էին: Հետո հիշեցի, որ տակավին վերջերս Անժելա Թովմասյանի կողքը նստած մի թուրքաբարո գյալմալայֆ անառակ իմ ազգանվան վրա խաղ էր անում, մեզ համեմատում Ռամիլ Սաֆարովի հետ, ինքը էքստազի մեջ նվաղել էր ու հենց եթերից դուրս չշպրտեց այդ պոռնիկին, որովհետև դա իրեն դուր էր գալիս:

 

 

 

 

Հետո հիշեցի, որ նույն գյալմաանառակների կույտը սոցցանցում մի նման փորձ արեց, հետո լիքը անեծք ու քֆուր վաստակելուց հետո իրենք հեռացրին իրենց քրոջ ու մոր մասին գրվածքը, բայց կրկին չդատապարտեցին դա, ինչպես հուզվեցին օրիորդ Արփինեի արցունքներից: Այսքանը հիշելուց հետո, այո, որոշեցի չդատապարտեմ Հայելու գրասենյակի առջև կատարվածը, թեպետ կողմ էլ չեմ նման բաներին, ինչպես վերևում գրեցի: Ես չէ, որ սդաչի եմ վերադարձնում: Կյանքն է նրանց սդաչի վերադարձնում: Թող ամենևին չզարմանան, որովհետև հենց նախկին իշխանությունների օրոք իմ ու իմ նախկին ընդդիմադիր գործընկերների հանդեպ է դա տեղի ունեցել, ու իրենք լուռ են եղել, իրենք հաճույք են ստացել: Խաղի կանոնն իրենք են ներդրել ու հիմա բումերանգը ետ է վերադառնում: Այն բումերանգը, որ իրենք նետել են: Թե չէ՝ հիշաչար չեմ, որ իրենք մեզ հետ կապվածը չեն դատապարտել: Այն ժամանակ էր, որ իրենց ձայնը ինձ որևէ կերպ կարող էր հետաքրքիր լինել: Հիմա այդ ձայներն իմ համար յա եղած, յա չեղած…»:

mamul.am