Մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել «Հայելի» ակումբի վրա. պահանջում են փակել լրատվամիջոցը

237

Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել «Հայելի» մամուլի ակումբի մոտ՝ դռներին ու պատերին պաստառներ փակցնելով, ակումբի վրա ձվեր նետելով։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում են փակել լրատվամիջոցը։ Ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն իրավունք չունի գործունեություն ծավալելու ՀՀ-ում»,- ասացին նրանք:

mamul.am