Գլխավոր Բոլոր նյութերը «Ինչու չի կարելի տարածել զոհվածի ֆեյսբուքյան էջը». Կարեն Հովհաննիսյան

«Ինչու չի կարելի տարածել զոհվածի ֆեյսբուքյան էջը». Կարեն Հովհաննիսյան

201

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ եմ խոսել այս թեմայով, բայց նորից կուզեմ անդրադառնալ: Երբ սահմանին զոհ ենք ունենում, իսկույն սկսում ենք այդ անուն ազգանունով ֆեյսբուքյան էջը փնտրել: Փնտրելը դեռ ոչինչ, սկսվում է այդ էջի լուսանկարների ակտիվ տարածում ցավակցական խոսքերով, բայց…

Բայց, չեք էլ պատկերացնում, թե ինչ հիանալի միջավայր եք ստեղծում մեզ հարևան, բայց ոչ բարեկամ արնախումների համար, ովքեր այդ նկարների մեկնաբանություների դաշտում անցնում են վիրավորական, ահաբեկող քոմենթների: Այդ քոմենթները ոչ ոք չի կարող հեռացնել, քանի որ էջի տերը այլևս չկա: Մի խնդրանք ունեմ. պարզապես, մի արեք նման բան, մի տարածեք զոհվածի ֆեյսբուքյան էջը, դրանով դուք վատություն եք անում, դրանով մարդկանց ցավն ավելի է խորանում…

Երեկվա զոհի ֆեյսբուքյան էջի նկարների քոմենթներում այդ երեք տառանիները իրենց այնպես հարմարավետ էին զգում…»:

mediamall.am
error: Content is protected !!