Գլխավոր Բոլոր նյութերը «Մարդ ծեծող մենթերը պատժվելու են, պլստալ չի հաջողվելու». Արիանա Հովսեփյան (տեսանյութ)

«Մարդ ծեծող մենթերը պատժվելու են, պլստալ չի հաջողվելու». Արիանա Հովսեփյան (տեսանյութ)

275

«Մինչև վերջ գնալու եմ, մարդ ծեծող մենթերը խստագույնս պատժվելու են, պլստալ չի հաջողվելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց NewsPress.am կայքի գլխավոր խմբագիր Արմենուհի Հովսեփյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Էջմիածնում ոստիկանության աշխատակիցների կողմից ՌԴ ազգությամբ հայ երկու քաղաքացիների ծեծի ենթարկելուն:

Նա պատմեց, որ ծեծի ենթարկված երիտասարդներն իր հարազանտներն են և ինքը տեղյակ է, թե ինչ է կատարվել: Դեպքի առթիվ այցելել է նաև ոստիկանության Արմավիրի բաժին, որպեսզի հասկանա՝ ինչու՞ են ոստիկանության աշխատակիցները բռնության ենթարկել երիտասարդներին. «Ես Մոսկվայում էի, երբ այս դեպքի մասին իմացա, այդ տղաները, որոնք ինձ հարազատ մարդիկ են, նրանք պատմեցին կատարվածի մասին։ 21 տարի չէին եղել Հայաստանում, դեպքի օրը եկեղեցի գնալիս նկատել են, որ իրենց հետևում են, այնուհետև հանկարծակի հետևից հարվածներ են ստացել, դաժան ծեծի ենթարկվելուց հետո, երիտասարդներին գցել են ոստիկանական մեքենան և տարել բաժին։ Մեքենայում նստել են տղաների վրա և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Իրենց խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ով մտել հարվածել է իրենց, բռնության ենթարկել, ամենավերջին հայհոյանքները հնչեցրել նրանց հասցեին։ Ի դեպ, նրանք ոստիկանական համազգեստով չեն եղել։ 2-3 ժամ նրանց այնտեղ ծեծի են ենթարկել և հորդորել խոստովանել կատարած գողությունը, ինչի մասին տեղյակ չեն եղել տղաները։ Այդ օրերին Էջմիածնում ինչ-որ գողություն է կատարվել, որը բացահայտված չի եղել, և այդ ոստիկանները որոշել են, որ մեղքը պետք է բարդեն ռուսաստանաբնակ 2 հայի վրա։ Ի վերջո ոստիկաններից մեկը, ով մտնում է տղաների մոտ, նորից ծեծում նրանց, հարցնում է, թե ովքեր են նրանք և իմանում, որ նոր են վերադարձել Հայաստան և տեղի բնակիչներ չեն։ Ոստիկանները ներողություն են խնդրում տղաներից ու բաց թողնում։ Մենք Մոսկվայից երեխաններին հորդորեցինք անպայման գնալ բժշկի։ Նույն օրը նրանք գնում են հիվանդանոց՝ բուժզննման նպատակով, որտեղ պարզվում է, որ երկուսն էլ ստացել են ուղեղի ցնցում, մարմիններին կապտուկի հետքեր էլ են եղել»,- ասաց Հովսեփյանը՝ ընդգծելով, որ բժշկական բոլոր փաստաթղթերն իրենց ձեռքում են, որոնք ապացույցն են այն բանի, թե ինչ վնասվածքներ են ստացել տղաները։

Կատարվածն Արիանա Հովսեփյանը կապում է իր՝ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ լինելով, և կարծում է, որ այս ամենը կարող է կապված լինել իր գործունեության հետ. «Միանշանակ այդպես է, ես այդ մասին իմ ուղիղ եթերում էլ եմ ասել։ Իմանալով, որ տղաներն իմ հարազատներն են` սրանով ինձ լռեցնելու կոչեր են անում։ Բայց բոլորին պիտի ասեմ, որ ես ոչ մեկից չեմ վախենում, ես ներկայացնում եմ միջազգային լրատվամիջոց, որ Հայաստանից միակ ներկայացուցիչն է։ Եթե մտածում են՝ նման միջոցների դիմելով ինձ կլռեցնեն՝ սխալվում են։ Սա եղել է հատուկ ցուցում, որի մասին տեղյակ են եղել վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալը՝ Դավիթ Պետրոսյանը, ոստիկանապետը և այլք»,- նշեց կայքի գլխավոր խմբագիրը։

Արդյո՞ք իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի հետո պատկան մարմիններից արձագանքներ եղել է, թե ոչ՝ հարցին ի պատասխան Հովսեփյանն ասաց, որ երեկ երեկոյան իր հետ կապ են հաստատել ոստիկանությունից և հայտնել, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, գործը քննվելու է և, բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու. «Մինչ այդ, ես հանդիպել էի վարչության պետին՝ Արամ Հովհաննիսյանին ու թեև հերքեց իմ խոսքերը՝ ասելով, թե նա տեղյակ չի եղել և հնարավոր է տղաներն են չափազանցնում, սակայն ես բոլոր փաստերն ունեմ և մինչև վերջ եմ գնալու ու բացահայտելու եղելությունը։ Ողջ Արմավիրի մարզն է դժգոհում՝ նշելով, որ նախկինում փառք էր ու հիմա ոչ թե պայքարում են հանցագործությունների դեմ, այլ իրենք են այդ հանցագործները։ Արմավիրից բազմաթիվ զանգեր եմ ստացել նմանօրինակ դեպքերի զոհ դարձած մարդկանցից: Սա լուրջ խնդիր է, որի դեմ պետք է պայքարել։ Նշեմ նաև, որ ունեմ տեղեկություններ, որ այս ամենն արվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ»,- նշեց նա։

Արմենուհի Հովսեփյանը մանրամասններ է պատմել նաև իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում, որը ներկայացնում ենք ստորև․

mediamall.am
error: Content is protected !!