Ի՞նչ է ասել կնոջն ու երեխաներին սպանած ամերիկացին մահապատժից վայրկյաններ առաջ

419

45-ամյա Ռոբերտ Սպարկսի մահվան դատավճիռը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին` հանցագործություն կատարելուց 12 տարի հետո:  Ամբողջ այս ընթացքում նրա փաստաբանը փորձում էր փրկել Սպարկսի կյանքը՝ պատճառաբանելով, որ նա ուղեղի զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ի վերջո, դատարանի վճիռն իրականացվեց:

2007 թվականին Սպարկսը դանակի 18 հարված էր հասցրել իր կնոջը, այն բանի համար, որ վերջինս իբր փորձել է թունավորել իրեն: Կնոջը սպանելուց հետո նա սպանել է նաև իր երկու խորթ որդիներին, իսկ երկու խորթ աղջիկներին բռնաբարել է:

Մահապատժի իրականացմանը ներկա են եղել Սպարկսի ընտանիքի վեց անդամներ, այդ թվում՝ բռնաբարված աղջիկները, որոնք հիմա արդեն չափահաս կանայք են:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, մահից անմիջապես առաջ Սպարկսը ներողություն է խնդրել իր ընտանիքի անդամներից:

«Պամելա, Ստեֆանի, Հարդի, Մարկուս… դուք ինձ լսո՞ւմ եք:  Ներեք ինձ այն ծանր ժամանակների համար: Ես ցավ եմ զգում ձեզ ցավ պատճառելու համար: Ես սիրում եմ ձեզ: Ես պատրաստ եմ»,- մահից վայրկյաններ առաջ ասել է Սպարկսը:

shantnews.am