Երևանում վրացի լրագրողը «հարձակվել» է Պուտինի վրա

320

ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ, որտեղ անց է կացվում Եվրասիականտնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձել է անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Երբ նրան կանգնեցրել են, նա բղավելով տվել է իր հարցը:

«Ե՞րբ են զորքերը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից»,- հարցրել է լրագրողը:

Ռուսաստանի նախագահը շուրջն է նայել, ժպտացել և պատասխանել.

«Երբ նման որոշում կայացնենք»:

Այնուհետև նա մտել է շենք:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը հեռացվել է նստավայրից:

 

s

shantnews.am