«Աշխարհի ամենալավ հայրիկը». ամենազվարճալի ֆոտոնախագիծը հոր և դստեր հարաբերությունների մասին, որը տեսնել է պետք (Photo)

321

Հայր լինելը շատերը  մասնագիտություն են համարում։ Այս կարծիքին է նաև ամերիկացի հայտնի լուսանկարիչը, ում  դստեր հետ լուսանկարները նրան կարճ ժամանակում հայտնի դարձրեցին։ 
Ամեն ինչ սկսվեց, երբ ամերիկացի լուսանկարիչ Դեյվ Էնդգլոուն հայր դարձավ։ Նա որոշեց ստեղծել իր ու դստեր հարաբերությունները նկարագրող մի լուսանկար, որը ցույց տվեց իր մտերիմներին միայն։ Լուսանկարը նա անվանեց «Աշխարհի ամենալավ հայրիկը» ։
Այսպես ստեղծվեց «Աշխարհի ամենալավ հայրիկը» ֆոտոնախագիծը, որը տարիներ շարունակ ցույց էր տալիս Դեյվի ու իր դստեր՝ Էլիսի, զարմանալի ու զվարճալի հարաբերությունները։ Բոլոր լուսանկարներում կարելի է տեսնել «Աշխարհի ամենալավ հայրիկը» գրառմամբ բաժակը, որ դարձել է ֆոտոնախագծի խորհրդանիշը։
Դեյվը նշում է, որ ի սկզբանե ֆոտոնախագիծը ստեղծել է միայն իր ընկերների ու հարազատների համար, սակայն հետո որոշել է դրանք տեղադրել համացանցում, որից հետո լուսանկարներն այնքան հավանումներ են հավաքել, որ անմիջապես տարածվել են։
Լուսանկարներն այնքան ստացված են, որ դրանցով անգամ ստեղծվել են օրացույցներ, որոնք ևս արագ վաճառվել են ընտանեկան զվարճալի ֆոտոնախագծերի սիրահարների շնորհիվ։ Նշենք, որ Դեյվը համարում է, որ իր համար իրոք դժվար էր պատկերացնել, որ ինքն արդեն հայր է դարձել։ Դա ոչ միայն նոր սոցիալակն դեր ստանձնելու գիտակցում է, այլ նաև մասնագիտության յուրահատուկ ձև. դու արդեն պետք է փորձես կարգավորել քո կյանքն ու նրա մեծ մասը տրամադրել փոքրիկ մի էակի, ով շատ հարցերում դեռ կախված է քեզնից։
Առաջարկում ենք ծանոթանալ զվարճալի ֆոտոշարքի ամենաստացված լուսանկարներին ու պատկերացում կազմել « Աշխարհի լավագույն հայրիկի» մասին։
                   
blognews.am