«Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով». Գևորգ Էմին-Տերյան

332

«Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով». Գևորգ Էմին-Տերյան

Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում, չպատասխանելով ԵՊՀ-ում գրաքննության վերաբերյալ հարցին, ըստ էության հաստատեց, որ տեղյակ է ու ոչինչ չի էլ պատրաստվում անել: Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով․ իբրև թե ես «նախկին ռեժիմի» ներկայացուցիչ եմ: Ուզում եմ հիշեցնել, որ իր անմիջական հրահանգով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել մի մարդ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է 2017 թվականին, եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ նախարարի ընկերը՝ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, մասնակցել է ՀՀԿ մի քանի քարոզարշավների որպես «տասովշիկ»: Այս ամենը ես կարող եմ փաստերով ապացուցել: Ես պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը գոնե մի փաստ հրապարակի, թե ինչով եմ ես նախկին ռեժիմի ներկայացուցիչ»:

mamul.am