Բժիշկների կողմից մշակված դիետա, որը կօգնի վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը հիպերխոլեստերինեմիայի դեպքում

238

Հիպերխոլեստերինեմիան (խոլեստերինի բարձր մակարդակը) օրգանիզմի շատ վտանգավոր վիճակ է, որի հանդեպ ցուցաբերված անուշադրությունը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի առաջացման: Այս հիվանդությանը հատուկ են անոթների պատերին առաջացած աթերոսկլերոտիկ գնդիկները, որոնք առաջացնում են խցանումներ և, որպես կանոն, խանգարում են սրտի աշխատանքին: Նման լուրջ բարդությունները կանխելու հարցում կօգնի հատուկ դիետնա, որն ուղղված է խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Այն մշակվել է լավագույն բժիշկների կողմից և բազմիցս ապացուցել իր արդյունավետությունը:

Դիետայի հիմունքները

Հիպերխոլեստերինեմիան բուժման ընթացքում անհրաժեշտ է մեծ ջանքերը գործադրել՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար: Այս հարցում լուրջ դեր է խաղում նաև դիետան: Ապացուցված է, որ այն մարդկանց մոտ, որոնք  մշտապես հետևում են այս դիետային, ավելի ցածր է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը և նրանք իրենց շատ ավելի լավ են զգում, քան նրանք, որոնք անընդհատ ընդունում են դեղամիջեցներ և վարում են իրենց համար սովորական ապրելակերպ:

Արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանն ուղղված դիետան ունի հետևյալ առանձնահատկությունները.

Աղ.

Օրվա ընթացքում օգտագործվող աղի մակարդակը հարկավոր է նվազեցնել՝ հասցնելով 5 գրամի: Հարկ է հիշել, որ մեծ քանակությամբ աղը թույլ չի տալիս, որպեսզի հեղուկը դուրս գա օրգանիզմից, ինչն էլ բարձրացնում է սրտի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Սա է պատճառը, որը ուտեստը հարկավոր է պատրաստել առանց աղի և ավելացնել այն ահրաժեշտության դեպքում արդեն ուտելու ընթացքում:

Հեղուկ.

Շատ հեղուկը առողջության գրավականն է: Որքան շատ հեղուկ է մարդն օգտագործում, այնքան ավելի արագ է մաքրվում նրա օրգանիզմը վնասակար նյութերից, ուստի օրվա ընթացքում հարկավոր է խմել առնվազն 1,5 լիտր ջուր:

Ալկոհոլային ըմպելիքներ.

Հիպերխոլեստերինեմիայի դեպքում կտրականապես արգելվում է օգտագործել ալկոհոլային ըմպելիքներ, քանի որ դրանք բացասաբար են ազդում ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Սակայն կան բազմաթիվ բժիշկներ, որոնք խորհուրդ են տալիս քնելուց առաջ խմել 50 մլ կարմիր գինի, քանի որ այն պարունակում է հոդերի մաքրման համար խիստ անհրաժեշտ ֆլավոնոիդներ: Սակայն հարկ է հիշել, որ գինին կարելի է օգտագործել միայն հակացուցումների բացակայության դեպքում:

 

 

 

 

Մրգեր ու բանջարեղեն.

Հիպերխոլեստերինեմիայի դեպքում մրգերն ու բանջարեղենը պետք է կազմեն սննդակարգի հիմնական մասը: Դրանք պարունակում են վիտամիններ ու հանքանյութեր, որոնք ապահովում են ոչ միայն բոլոր ներքին օրգանների կանոնավոր գործունեությունը, այլև բարձրացնում են անոթների տոնուսը և կանխում աթերոսկլերոտիկ գնդիկների ձևավորումը: Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել այն մրգերն ու բանջարեղենը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ C, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ: Բացի այդ, սրտամկանի նորմալ գործունեության ապահովման համար անհրաժեշտ է օգտագործել նաև կալիումով ու մագնեզիումով հարուստ սննդամթերք:

Ճարպեր.

Հիպերխոլեստերինեմիայի դեպքում հարկավոր է կենդանական ծագման ճարպերը փոխարինել բոսական ծագման ճարպերով, քանի որ դրանք գրեթե չեն պարունակում խոլեստերին, սակայն հարուստ են վիտամին E-ով, որը հակաօքսիդանտային ազդեցություն է ունենում և մաքրում է անոթները:

Հիպերխոլեստերինեմիայի ժամանակ թույլադրվող սննդամթերքի ցանկն այդքան էլ կարճ չէ, ուստի ճաշացանկը նույնպես բավական բազմազան է: Լավ երևակայության դեպքում կարելի է օգտագործել ոչ միայն առողջ սնունդ, այլ նաև բավական համեղ: Պարզապես հարկավոր է բացառել վնասակար սննդամթերքը, որը կարող է հանգեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակի կտրուկ բարձրացման:

Ինչ չի կարելի ուտել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում

Առաջին հերթին հարկավոր է նվազագույնի հասցնել օգտագործվող կենդանական ծագման ճարպերի քանակը, քանի որ հենց դրանք են ամենից շատ խոլեստերին պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միս կամ ձուկ ուտել չի կարելի: Կարելի է օրական մեկ անգամ ուտել ձուկ կամ միս, սակայն 100 գրամից ոչ ավել: Բացի այդ, հարկավոր է նաև անպայման մսից առանձնացնել կաշին:

Հիպերխոլեստերինեմիայով հիվանդները պետք է սննդակարգից ամբողջությամբ բացառեն հետևյալ սննդամթերքը.

·         շերտավոր կամ ամոքահունց խմորից պատրաստված հացաբուլկեղենը,

·         1,5%-ից բարձր յուղայնությամբ կաթնամթերքը,

·         մսի և ձկնամթերքի յուղոտ տեսակները և դրանցով պատրաստված ապուրները,

·         ճարպը և բուսայուղերի ու կենդանական ճարպերի խառնուրդները,

·         ապխտած սննդամթերքը,

·         թթու դրած մթերքը,

·         երշիկեղենն ու նրբերշիկները,

·         պահածոյացված սննդամթերքը,

·         սոուսները (մայոնեզ, կետչուպ և այլն),

·         շոկոլադը, կոնֆետներն ու հրուշակեղենը,

·         գազավորված ըմպելիքները:

Վերոնշյալ սննդամթերքի տեսակները պարունակում են նյութեր, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, ուստի դրանք հարկավոր է անպայման բացառել: Հիպերխոլեստերինեմիայի դեպքում անհրաժեշտ դիետայի մասին ավելի մանրամասն տեղեկություն պետք է տրամադրի արդեն բուժող բժիշկը:

 

 

lavinfo.com