22-ամյա երիտասարդը Հանրապետության հրապարակում դանակահարել է 23-ամյա երիտասարդի

205

Այսօր՝ 00․50-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված 23-ամյա քաղաքացի է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երիտասարդը դանակահարվել է Հանրապետության հրապարակում։

 

 

 

Քիչ առաջ ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Վ.-ին։

Փաստի ատթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրգործ և քանի որ դեպքը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանում, հարուցված քրեական գործը փոխանցվելու է ոստիկանության կենտրոնական բաժին:

 

topnews.mediamall.am