Քիմ Քարդաշյանը մշտապես հանդես է եկել ցեղասպանության ճանաչման օգտին։ Նա մասնակցել է միջազգային արշավներին, հանդիպումներ ունեցել քաղաքական գործիչների հետ, իսկ 2019 թվականին այցելել է Հայաստան՝ իր երեխաներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտելու…
Հայտնի հեռուստաաստղ, գործարար և ակտիվիստ Քիմ Քարդաշյանը կրկին բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության հարցը՝ դատապարտելով բոլոր նրանց, ովքեր փորձում են այն քննարկման առարկա դարձնել՝ կասկածի տակ դնելով պատմական փաստերը…
Քարդաշյանը, որը երկար տարիներ օգտագործել է իր միջազգային ճանաչումը հայերի դեմ կատարված պատմական անարդարության մասին բարձրաձայնելու համար, այս անգամ ևս իր խոսքում խիստ դիրքորոշում է հայտնել․․․
«Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ապացուցված իրողություն է, և այն քննարկման թեմա չէ։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են այն այլ կերպ ներկայացնել կամ կասկածի տակ դնել, նպաստում են ժխտողականությանը և պատմական ճշմարտության աղավաղմանը», – նշել է Քարդաշյանը։ Հավելենք, որ․․․
Այս հայտարարությունը Քարդաշյանն արել է մի ժամանակահատվածում, երբ ցեղասպանության ժխտողականությունն ակտիվորեն շարունակում է տարածվել տարբեր մակարդակներում