/Տեսանյութ/․Արտակարգ վիճակ՝ Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ

Արտակարգ վիճակ՝ Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ:

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:

Վիրավորներին էլ մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ստորև․

 

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog