Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երևանում ադրբեջանցիների, թուրքերի հետ. Արտաշես Ալեքսանյան

570

«Իրավունքը» զրուցել է «Մեր տունը Հայաստանն է»կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում եք ստորև.

– Վեց հարյուր հիսուն հազարի համար արդար էր, մնացած մասնակիցների համար արդար չէր: Իսկ նրանք, ովքեր որ չեն մասնակցել, դա էլ կարելի է ասել` ամեն ժողովուրդ արժե իր թագավորին: Ամեն թագավոր արժե իր ժողովրդին: Այստեղ տեղին է հիշել Նժդեհի վերջին նամակը, որտեղ ասում է. «Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ-որ ուզում էր թշնամին… Վա՛յ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը…ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ…Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»:

asekose.am