Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը. Կարին Տոնոյան

417

Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը. ապշեցի, նա երբեք բանաստեղծություն չի գրել, բայց վերջին էջում Հիսուսին էր նկարել ու հակառակ էջին գրել.
Երբ շատ հարցեր դեռ չեն լուծված,
Ու աշխարհն է ալեկոծված,
Հզոր բանակ ունենալու
Կարիք ունի հայը խաչված:

Մենք աչք չունենք օտար հողի,
Թող աշխարհում անդոր տիրի,
Բայց ով ձգտի մեր հողերին,

Հայոց բանակին դեմ կառնի:
Պատրաստ է միշտ մեր բանակը
Կռվում շահել հաղթանակը,

Քիչ է թեկուզ մեր քանակը,
Կեցցե հայոց կուռ բանակը…..
Խաբեցիիին, խաբեցին մեզ ու մեր բանակին, Մենս, խաբեցին ու տվեցին մեր հողերն էլ, մեր հավատն ու պատիվն էլ……

mediaarmm.ru