Այս պահին տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հոգեհանգիստը: Այստեղ էր նաև դերասան Հարություն Մովսիսյանը…
«Մենք մեր միասին աշխատանքով բավական շատ աշխատանք ենք արել ու այդ ամենը մեզ մոտեցրել է եւ այս պահին ես չեմ կարող հանգիստ ինձ տիրապետել, տիեզերքը հզոր է: Շատ պրոֆեսիոնալ եւ բարձր կլասսի եւ´մարդ էր, եւ դերասան; Իրա տարիքը չէր, որ ինքը մահանար, ինքը կարող էր ապրել, ես օղորմած եմ ասում, նրան օղորմի Աստված հոգին լուսավորի..
StarNews-ի այն դիտարկմանը, որ նրան առավելապես ճանաչում են որպես «Մեր բակի» Լալա, դերասանը նշեց, որ Լալայի մեջ իհարկե շատ այլ գույներ կային, պարզապես նա առավել սիրվսծ այդտեղից է դարձել…
«Նրա կողքը, որ նստում էիր, չէիր զգում, թե ժամանակը ոնց է անցնում: Շատ էի կարոտել իրան, վերջերս գրել էի, որ ուզում եմ տեսնեմ իրեն: Դժվարա, ես չեմ կարողանում հիմա խոսել, բավականին բարդ է, իմ մեջ ապրումներ կան..
StarNews-ի այն հարցին, որ իր տեսակով շատ էմոցիոնալ էր տիկին Մնացականյանը, կա՞ր մի բան, որ իրեն շատ էր անհագստացնում, դերասանը նշեց..
«Ես նրա հետ շատ չեմ հանդիպել, վերջերս խոսել ենք: Իր ամուսնու հետ էի խոսել, նա ասում էր ամեն ինչ նորմալ է, բան չկա ու այս զարհուրելի լուրը»: