Գաբի Գալոյանը պատմել է տիկին Լալայի տան մասին․ Բացառիկ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Տիկին Լալայի տունը մանկության ամենահիշվող տներից է եղել… Գաբի Գալոյանը պատմում է

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր հանկարծամահ է եղել ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանը․․․

Երգչուհի Գաբի Գալոյանն է հրապարակում արել`անդրադառնալով սիրված դերասանուհու մահվանը.

«Տիկին Լալայի ու Աշոտ Համբարձումյանի տունը ինձ համար

մանկության ամենահիշվող տներից է եղել որտեղ հավաքվում էին արվեստագետներ ու սքանչելի երեկոներ ունենում տուն արվեստանոցում պարուրված Լալայական հզոր էներգիայով ..

90- ականներն էին դրանք ես փոքրիկ ու ամեն հյուր գնալուց երբ տեսնում էի տիկին Լալային սերս ու ակնածանքս այնքան մեծ էր հենց նրա և Ազատ Գասպարյանի հանդեպ որ ինքնստինքյան ձգվում էի նրանց տեսնելիս ))

… տարիներ անց երբ նկարվում էի տիկին Լալայի հետ նույն պրոեկտում զգացել եմ բացառապես նույնը

.. իմ ընտանիքի լավագույն հիշողության մի կտոր տիկին Լալաս լույսի մեջ լինես անսահման ցավ և շփոթվածություն ենք զգում ու չենք հասկանում դեռ կատարվածը .. Աշոտ ձյաձյա ու Մանե ջան ցավակցում ենք ձեզ հետ ենք խունկ և աղոթք »:

Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00`Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 24-ին, ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here