Երեկ Տավուշում մահացած 27-ամյա Էդգար Կոթիից է, ամուսնացած է և ունի երեխա.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Երեկ Տավուշում մահացած 27-ամյա Էդգար Կոթիից է, ամուսնացած է և ունի երեխա.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սեպտեմբերի 17-ին, Ժամը 17։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Նազարյանի գլխին, ով տեղում մահացել է։

Էդգար Նազարյանը սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ էր, Կոթիից տեղեկացա, որ ընտանիքը Աբովյանում է բնակվում, Էդգարը այդ ճանապարհի կառուցման ժամանակ շինարարական տեխնիկա է աշխատեցրել։

Պայթյունի ժամանակ, մի քանի հոգով բլրի վրա կանգնած՝ հետևել են պայթյունին։ Ակնհայտ է , որ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում, պայթյունի ժամանակ բոլոր աշխատողները պետք է գտնվեին անվտանգ հեռավորությամբ, անվտանգ տեղ թաքնված լինեին։

Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ։

Նրա հուղարկավորությունը կկայանա սահմանամերձ Կոթիում։

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog