Լալա Մնացականյանի ամուսնու գրառումը, որ սիրտ է մաշեցնում

Լալա Մնացականյանի ամուսինը՝ հայտնի գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը վերջին օրերին գրեթե ամեն օր՝

ֆեյսբուքյան իր էջով,  բարի լույս էր մաղթում բոլորին, գրելով՝ Բարի լույս Հայ ու Հայաստան։ Կնոջ մահվան նախօրեին ևս բարի լույս էր մաղթել, որին ի պատասխան հարազատները գրել էին՝ «Երանի այսօր էլ բարի լուր լսեինք․․․․․»

Հիշեցնենք, որ երեկ կյանքի 66-րդ տարում դերասանուհին բռնեց հավերժության ճանապարհը․ նա  վաղ առավոտյան հանկարծամահ էր եղել։ Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00։

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog