11 ցնցող մտքերը կանանց մասին, որոնք կօգնեն բացահայտել կնոջ առեղծվածը

268

Բոլոր ժամանակներում շատերը փորձել են բացահայտել կնոջ առեղծվածը, բայց չեն կարողացել։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ կանանց մասին 11 ամենասուր մտքերին, որոնք կօգնեն ավելի հեշտ բացահայտել նրանց առեղծվածը։

1. Ալբերտ Հիչկոկ

«Ես միշտ ասել եմ, որ կինը պետք է լավ սարսափ ֆիլմի նման լինի. ինչքան ավելի շատ բան մնա երևակայությանը, այնքան ավելի լավ»։

2. Ժան-Պոլ Բելմոնդո

«30-ն անց կանայք գտնվում են իրենց ամենալավ տարիքում, սակայն 30-ն անց տղամարդիկ չափազանց ծեր են դա հասկանալու համար»։

3. Ինգմար Բերգման

«Կնոջը ստեղծելիս Աստված նրան հումորի զգացողություն չի տվել։ Դա է պատճառը, որ տղամարդու վրա ծիծաղելու փոխարեն կինը նրան սիրում է»։

4. Արիստոտել Օննասիս

«Աշխարհի բոլոր փողերը ոչ մի բան չէին նշանակի, եթե չլիներ կինը»։

5. Մարգարետ Թետչեր

«Եթե կինն իրեն վատ է պահում, ասում են, որ նա լիրբ է, իսկ  եթե տղամարդն է իրեն վատ պահում, ասում են, որ նա «լավ տղա» է»։

6. Դորոտի Պարկեր

«Տղամարդը, եթե անգամ իմանար, թե ինչ է ուզում կինը, միևնույն է, չէր հավատալու»։

7. Վիվիեն Լի

«Չկան տգեղ կանայք, կան ուղղակի կանայք, ովքեր չեն գիտակցում, որ գեղեցիկ են»։

8. Լև Տոլստոյ

«Տղամարդկանց մեծամասնությունը պահանջում է կնոջից այնպիսի բաներ, որոնց արժանի չէ»։

9. Ֆրանսուազա Սագան

«Կա տարիք, երբ կինը պետք է գեղեցիկ լինի սիրվելու համար, ու կա տարիք, երբ կինը պետք է սիրվի գեղեցիկ լինելու համար»։

10. Մարլեն Դիտրիխ

«Գրեթե բոլոր կանայք էլ ուզում են հավատարիմ լինել, ուղղակի դժվար է գտնել մեկին, ում կցանկանաս լինել հավատարիմ»։

11. Ալեքսանդ Գրին

«Կինը չի վնասում միայն այն ժամանակ, երբ քնած է»։