«Ես այսօր ուշացա, դրա համար երեկոյան ավելի շուտ տուն կգնամ». Չելենտանոյի՝ ֆիլմերից հայտնի ամենասուր մտքերը

204

Ադրիանո Չելենտանոն կանանց կուռքն ու նրանց ոգեշնչման աղբյուրն էր։ Նրա ֆիլմերը մինչ օրս հնարավոր չէ նայել առանց ժպիտի։

Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի դերասանի 10 ամենասուր մտքերին, որոնք վերցված են նրա ֆիլմերից ու որոնք ժպիտ կառաջացնեն յուրաքանչյուրի դեմքին։

1. Ես այսօր ուշացա, դրա համար երեկոյան ավելի շուտ տուն կգնամ։

2. Մտածում էի՝ առանց նրա չեմ կարող շնչել, պարզվեց՝ գրիպ եմ։

3. Ես ուղղակի սիրում եմ, երբ ինձ սիրում են։ Ախր դա ինձ շատ է դուր գալիս։ Ու ընդհանրապես, բոլորին խորհուրդ եմ տալիս սիրել միայն ինձ։

4. Եթե ինձ սկսեն փող տալ, քո մասին ամեն անգամ մտածելու համար, ես կսկսեի… մտածել քո մասին։

5. Ես ուզում եմ միայն քեզ հետ լինել, ուղղակի չգիտեմ, թե ինչ անել մնացած աղջիկների հետ։

6. Ես մի անգամ իրոք վախեցել եմ քեզ կորցնելուց։ Օրինակ՝ մի անգամ մենք ավտոբուսով շրջում էինք, ես քեզ կորցրի տեսադաշտիցս ու վախեցա. փողը քեզ մոտ էր մնացել։

7. Ես անպայման քեզ հետ կամուսնանամ։ Ծայրահեղ դեպքում՝ գոնե կզանգեմ։

8. Գիտե՞ս՝ ինչպես կարելի է ամեն պատմության մեջ ինտրիգ մտցնել։ Վաղը կասեմ։

9. Կա՛մ անում ենք այնպես, ինչպես ես եմ ասում, կա՛մ ինչպես ասում եմ, այնպես էլ անելու ենք։

10. Մի՛ փնտրեք իդեալական տղամարդու այսօր, քանի որ ես այսօր տանն եմ մնացել։

11. Նա նայեց ինձ, հետո՝ իր ընկերոջը, հետո՝ նորից ինձ, հետո՝ նորից իր նախկին ընկերոջը։

12. Սկզբնական շրջանում կմնաս իմ տանը, հետո՝ վաղը առավոտյան, կգնաս քո տուն։