Մահացել է Սերգեյ Շոյգուի ․․․

303

Մահացել է Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լարիսա Շոյգուի հարազատներին ու մտերիմներին», — գրել է Նևերովը և հավելել` «Ուժ և քաջություն նրա հարազատներին և ընկերներին՝ այս ողբերգական կորուստը վերապրելու համար»:

Նշվում է, որ Լարիսա Շոյգուի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։

Նա ծնվել էր 1953 թվականի հունվարի 21-ին, Պետդումայի վերահսկողության և կանոնակարգի կոմիտեի նախագահի տեղակալն էր։