Կորոնավիրուսից հետո բժիշկների և բուժքույրերի դեմքն այլանդակվել է. ահա թե ինչի է վերածել այն մարդկանց (Photo)

107

Համացանցում հայտնվել են չինացի բժիշկների լուսանկարներ, ովքեր շուրջօրյա պայքարում են կորոնավիրուսի դեմ: Նրանց դեմքին կան պաշտպանիչ դիմակների և ակնոցների հետքեր ու վերքեր, որոնք ստիպված են կրել առանց հանելու:

Ուհանի բուժքույրերն աշխատում են առանց դադարների:

Նրանց դեմքին ոչ միայն դիմակների հետքեր կան, այլև խորը հոգնածություն:

Շատերն այնքան են հոգնում, որ քնում են հենց աշխատավայրում կամ նույնիսկ հատակին:

Միևնույն ժամանակ նրանք անընդհատ ստիպված են կրել ծանր քիմիական պաշտպանիչ կոստյումներ:

Զգեստներն ու դիմակները վերքեր ու բշտիկներ են առաջացնում բժիշկների դեմքին ու մարմնին:

Չինական սոցիալական ցանցերում բուժքույրերին անվանում են հերոսներ և հրեշտակներ:

Կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է հազարը: Վարակված  է ավելի քան 43,000 մարդ: