Ողբերգական դեպք․ 4 hնդիկ nւuանnղ է ջրաhեղձ եղել. մեկը փրկվել է․ ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ
Վոլխով գետում Հնդկաստանից չորս ուսանող է խեղդվել…
Խեղդվողները 18-ից 20 տարեկան են եղել։ Միջադեպի ականատեսներին հաջողվել է փրկել միայն մեկ աղջկա, նա հոսպիտալացվել է։
Նովգորոդի մարզի դատախազությունը հայտնել է, որ հինգ ուսանողներ հունիսի 4-ի երեկոյան գնացել են Վոլխով գետի կամրջի տարածքում լողալու։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ այն վայրը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը, նախատեսված չէ լողի համար։
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է զոհերի դիերի որոնում։
Առայժմ հայտնաբերվել է մեկ ջրահեղձի դի։ Ըստ SHOT-ի՝ խեղդված ուսանողները սովորել են Նովգորոդի Յարոսլավ Իմաստունի անվան պետական համալսարանում՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետում։
Միայն 19-ամյա Նիշա Սոնավանուն է հիվանդանոցում։ Հայտնաբերված օտարերկրացու ինքնությունը պարզվում է։