Գլխավոր Բոլոր նյութերը «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը». Էդուարդ Շարմազանով

«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը». Էդուարդ Շարմազանով

230

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:

Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով: Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ»: Իհարկե, համարժեք պատասխանը նա ստացավ հենց դահլիճում:

Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ:

Ո՛չ Վահանը, ո՛չ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կհնչեն «նոր Հայաստանի» Ազգային ժողովում:

Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը…: Խելքի՛ աշեցեք»:

mediamall.am
error: Content is protected !!