Օրը սկսեք աղոթքով և այն անպայման բարի կլինի

279

 

Տեր իմ և Աստված իմ, ընկնում եմ քո առջև

ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով

թառամածիս և բարի արգասիքներից  անպտուղիս, նայի՛ր,

նետերն ինձ խոցոտեցին,և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը,

ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանիթույները թափվեցին վրաս:

Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ  հոգուն ևմարմնին:

Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս,կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես

այսօր անջատեցիր ջուրը ցամաքից,նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու երկնային արքայությանդ`

բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն