ՖՈSՈ․ Դшժщն վթщր

ՖՈՏՈ․ Դաժան վթար․Մահացածը վարորդի մայրն է, մեքենայում էլ եղել են վարորդի կինն ու երեխան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 19:10-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է ճանապարհի կողնակում, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհին չիչխանի հյութեր վաճառողների տաղավարին, ապա կողաշրջվել, բախվել բետոնե եզրաքարերին ու կողաշրջվել, ապա դարձի եկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը վարորդի մայրն էր, ավտոմեքենայում էլ եղել են վարորդի կինն ու երեխան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here