Ով է եղել մեքենայում «ՖԱԶԻ» հետ դեպքի ժամանակ․Ինչ է հայտնել․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջը

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել հունիսի 11-ին քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հետ նույն մեքենայում գտնվող անձին, որը եղել է նրա ընկերը՝ Բորիս Սիմոնյանը…

Վերջինս իրավապահներին պատմել է, թե ուր են գնացել, եւ դեպքի օրը, լինելով շինարարների փողոցում, պատրաստվում էին տուն գնալ, որը մի քանի մետրի վրա է: Ըստ նրա ցուցմունքի՝ երբ տեսել է ավտոմատները, անմիջապես գլուխը կախել ու փորձել է թաքնվել մեքենայի մեջ…

Նկատենք, որ քրեական հեղինակություն «Ֆազի» սպանությունից անցել է 9 օր, սակայն իրավապահ համակարգը դանդաղում է աղմկահարույց քրեական գործի բացահայտման հարցում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս, թե ինչու են լռում իրավապահները եւ ինչու դեպքից 9 օր անց դեռ անգամ չկա կասկածյալ…

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության բացահայտմանը նաեւ ներգրավվել է ազգային անվտանգության ծառայությունը…

 

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog