ՄԻՇՏ կhիշեմ քեզ այuպեu, hանգչիր խաղաղությամբ…Հրաչ Մուրադյանի կնոջ հրապարակումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Հրաչ Մուրադյանի կինը` Անաշեն, հրապարակել է տարիներ առաջ տված իր հարցազրույցից հատված, որտեղ հիացմունքով է խոսում Վիոլետայի մասին: «Ես քեզ հենց այսպես կհիշեմ, գեղեցիկ, ինտելեկտով, ստեղծարար… Հանգչիր խաղաղությամբ, մեր լեգենդ»,- գրել է Անաշեն’հրապարակելով դերասանուհու լուսանկարը:
Հիշեցնենք’Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։
Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։