Հրшզենшյին վիրшվորпւմից կյшնքից զրկվшծ զինծшռшյпղ Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր. ՑԱՎԱԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հրшզենшյին վիրшվորпւմից կյшնքից զրկվшծ զինծшռшյпղ Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր. ՑԱՎԱԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

News.am-ը գրում է․

Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր, ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով․․․

News.am-ի հետ զրույցում նրա ընկերներից Սաթինե Պողոսյանը պատմում է՝ գյումրեցի Արմենը երազում էր բանակից վերադառնալ ու հայրենի քաղաքում ձայնագրման ստուդիա հիմնել, որտեղ հնարավորություն կունենար ձայնագրել իր հեղինակային երգերը․․․

«Արմենը ուսումնարանում համակարգչային օպերատորության բաժնում էր սովորում, կարմիր դիպլոմով էր ավարտել ուսումնարանը: Բացի այդ հեղինակային երգեր էր գրում, երգում, ընկերների հետ տեսահոլովակներ նկարում: Ասում էր՝ երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու, դու էլ որպես պարուհի իմ տեսահոլովակներում կնկարահանվես․․․

Բոլորիս ասում էր կտեսնե՛ք, մի օր Միյագիի հետ նույն բեմում եմ երգելու»,-պատմում է Սաթինեն․․․

Սաթինե Պողոսյանն ասում է՝ Արմենը տան միակ տղան էր, իրենից փոքր մեկ քույր ուներ.

«Դեպքից հետո երկու անգամ եղել ենք Արմենենց տանը, բայց ո՛չ ծնողների հետ է հաջողվել զրուցել, ո՛չ էլ քրոջ: Դե հասկանում ենք՝ ցավը մեծ է։ Արմենն այնքան բարի էր, կամեցող, ընկերասեր ու կատակասեր, երբեք նրան տխուր չէիք տեսնի: Միշտ բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, ուսումնասարանում էլ բոլորի հետ մտերիմ շփվում էր»:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

 

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog